Հաշվետվություն

Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ես մայրենի լեզվից շատ բաներ եմ սովորել։ Մենք տարբեր նախագծեր են իրագործել։ Շաբաթվա ընտացքում մենք ունենք օրեր, երբ մենք գնում ենք գրադարան և այտեղից գրքեր ենք վերցնում և սկսում ենք կարդալ։ Եվ մի օր մենք մեր կարդացած գրքերը սկսելու ենք պատմել դասարանին։ Մենք նաև արել ենք նախագիծ, որի անունը Իմ ուսումնական աշունը 2018 ։ Այնտեղ մենք պատմում ենք ինչ ենք արել աշնանը ինչ հետաքրքիր գրքեր ենք կարդացել։Մենք գնացել ենք ճամփորդությունների սակայն ես չեմ մասնակցել, բայց գիտեմ, որ շատ լավ և հետաքրքիր է անցել։Ունեցել ենք նախագիծ, որի անունը Կոմիտասի օրեր էր։ Այդ ժամանակ մենք կարդացել ենք Կոմիտասի պատմվածքները, որը ես մեծ սրտով եմ ընթերցել։ Ինձ ամենից շատը դուր եկավ Կռունկ պատմվածքը նա շատ խորը իմաստ ուներ։ Իսկ հիմա անցնենք Մաթեմատիկային։ Մաթեմատիկայից մենք արել ենք շատ հետաքրքիր բաներ։ Մենք մաթեմատիկան սկսում ենք սկզբից։ Վերհիշելենք կոտորակը սկսելենք ավելի արագ լուծել խնդիրները։ Մենք դասարանով արել ենք տրանաբանական խնդիրներ այդ խնդիրները մեզ զարգացնում են մեր ուշադրությունը։ Իհարկե մենք ունենք երկու տեսակի մաթեմատիկա սովորական մաթեմատիկա և մաթեմատիկա բ։ Մաթեմատիկա բ-ն դա բանավոր մաթեմատիկան – է։ Մենք ամեն ինչը անում ենք բանավոր, և խնդիրները և հանելուկները։ Անցնենք առաջ բնագիտությանը: Ինձ համար բնագիտությունը շատ լավ առարկա է: Մենք այսքան ժամանակ անցել ենք շատ բաներ բնագիտությունից: Անցել ենք մենք տարբեր ուժեր: Դասարանով մենք փորձեր ենք իրագործում ծաղիկնների, կրիանների հետ: Մենք ծաղիկ ենք տնկել մեր ջերմոցում, որը մինչև հիմա այնտեղ է: Մենք վարդերի հետ փորձ ենք արել, կտրել ենք նրանց պոչերը և սկսել ենք տնկել այն: Եվ այսքանը իմ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած հատվածում:

Leave a comment